ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՄԱԿ-ի ԱԽ-ն կողմնորոշվել է Ղարաբաղում տիրող իրավիճակի առավել արդիական խնդրի շուրջ

ՄԱԿ-ի ԱԽ-ն կողմնորոշվել է Ղարաբաղում տիրող իրավիճակի առավել արդիական խնդրի շուրջ
20.10.2020 | 16:05

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողություն ապահովելու անհրաժեշտությունը՝ հոկտեմբերի 19-ի երեկոյան ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ փակ հանդիպումից հետո հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, որը հոկտեմբերին նախագահում է Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհուրդը:

«Այժմ անհրաժեշտ է ապահովել հրադադարի իրականացումը, սա ամենահրատապ խնդիրն է, քանի որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց չի պահպանվել, - ասել է նա: -Հիմնական հարցը մնում է, թե ինչպես ապահովել դրա իրականացման նկատմամբ վերահսկողությունը»: «Իհարկե, այս հարցը քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, և Խորհուրդը բավականին միասնական է իր մոտեցումներում», - հավելել է Նեբենզիան: Նա նշել է, որ ՄԱԿ դիտորդական առաքելություն տարածաշրջան ուղարկելը «Անվտանգության խորհրդի կողմից հատուկ մանդատ կպահանջվի»: «Սա արագ գործընթաց չէ», - ասել է դիվանագետը: «Տեղեկություններ էին ստացվել, որ ՌԴ ՊՆ նախարարը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել է, թե ինչպես կարող է իրականացվել այդ վերահսկողությունը», - նշել է նա և չի բացառել, որ ԵԱՀԿ առաքելությունը կարող է դիտորդությամբ զբաղվել, մանավանդ որ այս կազմակերպությունն իրականացնում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը:


«Ո՞վ, ինչ կարգավիճակով կլինի այնտեղ, դեռ հարց է, որը քննարկվում է», - եզրափակել է Նեբենզիան:

Դիտվել է՝ 1327

Մեկնաբանություններ